Արա Աբրահամյանին առանց պատշաճ բացատրության ուղղակի բաց թողեցին Զվարթնոցից
Իրավունք
18:38 28/03/2025
Հայաստան

Արա Աբրահամյանին առանց պատշաճ բացատրության ուղղակի բաց թողեցին Զվարթնոցից

Հանրային աղմուկից հետո Արա Աբրահամյանին առանց պատշաճ բացատրության ուղղակի բաց թողեցին Զվարթնոցից։

«Մարդիկ աշխատողներ էին, իրենք չէին խոչընդոտում, իրենց կար կարգադրություն, չէին թողնում: Իրենք սպասում էին, որ վերևից ասեին՝ թույլ տան, թե թույլ չտան: Ես պատճառը գիտեմ, ձեզ կասեմ վաղը չէ, մյուս օրը, թե ինչի համար էին պահում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արա Աբրահամյանը։

Նա որևէ մանրամասներ չներկայացրեց լրագրողներին, թե ինչ խոչընդոտներ են եղել Զվարթնոց օդանավակայանում՝ հայտարարելով, որ երկու օրից հրապարակավ՝ մամուլի ասուլիսի շրջանակում, կանդրադառնա բոլոր մանրամասներին։

«Աբրահամյանը ժամանել էր Մոսկվայից։ Երեկ 15։40 օդանավը վայրէջք է կատարել, հիմա ժամը 18։08  է և ընդամենը 2 րոպե առաջ թույլ տվեցին Արա Աբրահամյանը դուրս գա, անձնագրային գրանցումն անցի ։ որևէ բացատրություն կամ պատճաբանություն չի տրվել։ Օրենքին դա հակասում է, որովհետև նման ռեժիմ նախատեսված է, երբ տեղի է ունենում իրավախախտում։ Այս դեպքում՝ որևէ իրախախտում չի արձանագրվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արա Աբրահամյանի ընկերը։

Նա նաև նշեց, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ խոչընդոտվում է Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան։

Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգեց․ «Քիչ առսջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արա Աբրահամյանին առանց պատշաճ բացատրության ուղղակի բաց թողեցին Զվարթնոցից